
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Մարտին Լյութեր Քինգի «Ժպտա՛» երգի հայերեն ռեմիքսը։ Հոլովակում գեղեցիկ կատարմանը զուգահեռ տեղ են գտել նվագախմբի համերգային շրջագայության կուլիսային կադրեր և հայ երաժիշտների հետ հանդիպումների ուշագրավ դրվագներ։
«Այսօր նշանավորելով դ-ր Մարտին Լյութեր Քինգի մշտապես արդիական ժառանգությունը, հույսի ու առողջացման նրա ոգեշունչ ուղերձները` սիրով ձեր դատին ենք հանձնում Black Alley նվագախմբի «Ժպտա՛» երգի հայերեն ռեմիքսը՝ Արտյոմ Մանուկյանի և Միքայել Ոսկանյանի մասնակցությամբ։
Անցյալ ամառ ԱՄՆ դեսպանության հովանու ներքո Հայաստան էր ժամանել Black Alley նվագախմբը՝ առաջին անգամ Հայաստանում ներկայացնելով գո-գո երաժշտությունը։ Աֆրոամերիկյան և հայկական երաժշտական ավանդույթներով միախառնված այդ համերգային շրջագայության ընթացքում մենք բազմաթիվ ոգեշունչ պահերի ականատես դարձանք։ Ջեմ սեշընների ընթացքում ծնվեցին նոր ստեղծագործական կապեր տեղի երաժիշտների հետ, անցկացվեցին վարպետության դասեր երիտասարդ երաժիշտների համար և լավագույնս ի ցույց դրվեց երաժշտության ուժը՝ մարդկանց միավորելու, կամուրջներ ձևավորելու, ինչպես նաև հավասարության ու ապրումակցման հարցում, որոնք պաշտպանում էր Մարտին Լյութեր Քինգը։
Շնորհակալություն կրկին մեր բոլոր բարեկամներին ու գործընկերներին՝ Ordinary Wonder Society-ին, Armenia Vibes-ին, Արտյոմ Մանուկյանին, Միքայել Ոսկանյանին, Meeting Point Studios-ին, «Երևանի գինու օրեր» փառատոնին, Գյումրու «Գարաժ» ակումբին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, ՆՎԱԿ հիմնադրամին, Գյումրու «Էմիլի Արեգակ» կենտրոնին, Երևանի պետական կոնսերվատորիային, «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» ծրագրին։ Ձեր շնորհիվ Black Alley նվագախմբի հայաստանյան շրջագայությունը պսակվեց հաջողությամբ»,- ասված է դեսպանության գրառման մեջ։




