ԿարևորՀասարակություն

Օղակաձև այգու 4-րդ հատվածի բոլոր սրճարաններն ու շինությունները կքանդվեն

Օղակաձև այգու 4-րդ հատվածի բոլոր սրճարաններն ու շինությունները կքանդվեն, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի:

Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:

Այդ թվում՝

  • Տաշիր պիցցա,
  • Լաբիրինտ,
  • Նովելլա մյուզիք հոլ,
  • Մոնտանա մյուզիք հաուս,
  • Հուկահ լաունջ & Ռումս,
  • և այլ շինություններ, կրպակներ:

Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»,-հայտել է Կոտսանյանը:

Կարդացեք նաև

Back to top button