ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Քանի որ ես էի զբաղվում վիրավոր գերիներով, նրանց հետ մեկնեցի Բաքու․ Միքայել Սամսոնյան․ «Կյանքին ասել այո՛»

Միքայել Սամսոնյանը ծնվել է 1981 թվականին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ 1998 թվականին ընդունվել է ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետ՝ մասնագիտանալով որպես ռազմական բժիշկ։ 2005 թվականին իր մասնագիտությամբ ծառայության է անցել Արցախի հանրապետության 7-րդ պաշտպանականի «Եղնիկներ» կոչվող զորամասում։ Վերապատրաստվելուց հետո 2011-ին նշանակվել է Մեխակավանի հոսպիտալի վիրաբույժ։

Միքայելը Մեխակավան էր տեղափոխվել կնոջ և նորածին դստեր հետ։ 2014-ին աշխատանքի  անցնելով Կենտրոնական զինվորական հոսպիտալում որպես վիրաբույժ, Արցախից տեղափոխվել է Երևան։ Ռազմական բժիշկ Միքայել Սամսոնյանն իր մասնագիտական պարտքը կատարել է ինչպես  2016-ի քառօրյա պատերազմի օրերին, այնպես էլ 2020 ամռանը տեղի ունեցած տավուշյան դեպքերին, իսկ 44-օրյայի հենց սկզբից առաջնագծում էր՝ Իշխանաձորում։

2020-ի հոկտեմբերին՝ պատերազմի օրերին, նշանակվում  է Երևանի կայազորի հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ։ Հենց այստեղ, նրա վերահսկողության ներքո էին բուժվում  ադրբեջանցի վիրավոր ռազմագերիները։ «Քանի որ ես էի զբաղվում վիրավոր գերիներով, 2020-ի դեկտեմբերին նրանց հետ մեկնեցի Բաքու՝ մասնակցելու գերիների փոխանակմանը, միաժամանակ, իրականացնելով առաջին 44 հայ գերիների բուժապահովումը։ Պատերազմից հետո Միքայել Սամսոնյանը շարունակում էր աշխատանքը Կանազի հոսպիտալում։ 2022-ի ամռանը  նշանակվել է  ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնում որպես  վիրաբույժ-փորձագետ։ Ամուսնացած է, ունի երկու դուստր, որոնց ջինջ հայացքներում է փորձում վերագտնել  պատերազմի սարսափների մեջ  կորցրած խաղաղությունը։

Back to top button