Նա հավասարապես և՛ երաժշտագետէր, և՛ կոմպոզիտոր, և՛ մանկավարժ։ Նա առաջինը հայ երաժշտագիտության մեջ ստեղծեց գերլադային համակարգը։ Նրա հեղինակած «Հարմոնիա»-ի և «Պոլիֆոնիա»-ի դասագրքերը երաժշտագիտության ոլորտի միակ հայալեզու դասագրքերն են։ Նրա երեք դուստրերը, թոռն ու թոռնուհին հրաշալի մասնագետներ են։
1915 թվականի ցեղասպանությունից հետո Կարսի, Արդահանի, Էրզրումի բնակչության մի ստվար մասը հայտնվեց Վանաձորում։ Փաշինյանները, որոնք հաստատվել էին Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ, հաճախ էին կազմակերպում միջոցառումներ, որոնք անվանում էին «Փաշնանց թալա»։
Էդուարդ Փաշայանը ծնվել է 1923 թվականի ապրիլի 24-ին։ Դա էր պատճառը, որ ծննդյան օրը չէր նշում, սակայն դասական երաժշտությամբ համակված ընտանիքը միշտ ինչ-որ ձևով կարողանում էր այդ օրը հիշարժան դարձնել։ Էդուարդը Կիրովականի երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան և այն ավարտեց որպես երաժշտագետ։
Էդուարդ Փաշինյանը հսկայական ժայռ է հայ երաժշտագիտության մեջ՝բառի ուղիղ և փոխաբերական իմաստով, կարծես վերածննդի դարաշրջանի մարդ էր, որն ստիպում էր իր շրջապատին առաջ գնալ՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները: