ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մի օր կվերադառնանք Արցախ․ Աշոտ Աղաջանյան․ «Կյանքին ասել այո՛»

Աշոտ Աղաջանյանը ծնվել է 1985 թվականին Ստեփանակերտում։ 2004-2006 թվականներին ժամկետային զինծառայությունն անցել է Ցորի զորամասում։ 2011-ին ավարտել է Արցախի պետական համալսարանի Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը։ Ուսմանը զուգահեռ աշխատել է տարբեր կառույցներում։ 2019-ին ծառայության է անցել Ռազմական ոստիկանությունում որպես հետաքննիչ։

44-օրյա պատերազմին իր մասնակցությունն է ունեցել որպես ռազմական ոստիկան։ Թեև պատերազմի ընթացքում կրակած փամփուշտն ընդամենը մեկն էր, այն էլ շան վրա, բայց ծառայության բերումով զերծ չի մնացել պատերազմի սարսափները տեսնելուց, հատկապես, դիահերձարաններում։ Պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերին ծառայությունից ազատվելու դիմում է ներկայացրել ու աշխատանքի անցել ԱՀ ՆԳՆ-ում որպես օպերլիազոր։ 2023-ի մայիսից կրկին ծառայության է անցել Պաշտպանության բանակի զորամասերից մեկում որպես իրավաբան։

Սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում ստիպված էր հեռանալ  ոչ միայն այս ծառայությունից, այլև հայրենի Արցախից։ Իր մեծ ընտանիքով Աշոտը Արցախից դուրս եկավ սեպտեմբերի 25-ին։ Երկու օր հետո Երևան հասան։ Ապրում են վարձով, ինչ-որ առումով տեղավորվել են, նույնիսկ սեփական բիզնես սկսելու ցանկություն ունի, բայց երկու որդիների ապագան, միևնույնն է,  Արցախում է պատկերացնում։  «Արցախը զտարյուն հայի բնակավայրն է։ Հույս ունեմ, որ մի օր կվերադառնանք Արցախ։ Դա հայ ազգի պատիվն է»,-ասում է Աշոտը։

Կարդացեք նաև

Back to top button