ԿարևորՀասարակություն

Լույս է տեսել «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով անգլերեն ժողովածուն

Լույս է տեսել «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով անգլերեն ժողովածուն (Historical and Cultural Heritage of Yerevan, ed. by Khachik Harutyunyan, Yerevan, Hushardzan Press, 140 pages)։

Ժողովածուն մի ընտրանի է՝ բաղկացած 12 գիտահանրամատչելի հոդվածներից, որոնցում ամփոփ ներկայացվում են քաղաքամայր Երևանի պատմության և մշակույթի հատկանշական դրվագները։ Ժողովածուում տեղ են գտել Երևանի ինչպես հին և միջին, այնպես էլ խորհրդային և հետխորհրդային շրջանների պատմությանն ու կենցաղին առնչվող նյութեր, որոնք առանձին դեպքերում բոլորովին նոր տեսանկյունից են ներկայացնում Երևանը։

Ժողովածուն հագեցած է համապատասխան քարտեզագրական նյութերով և 100-ից ավելի լուսանկարներով, որոնք առավել պատկերավոր են դարձնում մատուցվող նյութը։

Անգլերեն ժողովածուն հրատարակվել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով։ Գրքի, շապիկի և լուսանկարների ձևավորումը՝ Անահիտ Խանզադյանի։

Ժողովածուն շուտով հասանելի կլինի գիտահետազոտական կենտրոնի կայքէջում՝ www.armheritage.am

Back to top button