Հայկական հարց

Թուրքերն ուզում էին անեքսիայի ենթարկել նաև Արևելյան Հայաստանը և լուծել Հայկական հարցը

Ամերիկյան հասարակությունն ու վարչակազմը գտնում էին, որ հայ ժողովուրդն արժանի էր ապրել ազատ և ինքնավար կյանքով, բայց այդ երկրի քաղաքականությունն այլ բան էր թելադրում։ ԱՄՆ ղեկավարությունը միայն մարդասիրական ուղղության վրա կենտրոնացավ։ ԱՄՆ-ն հօգուտ հայերի գործնական քայլեր չէր ձեռնարկում, այլ պարզապես հետևում էր Արևմտյան Հայաստանի հայաթափմանը։

Բացահայտ չէր մերժում, սակայն հայերին զինվելու համար միջոցներ չէր հատկացնում և չէր խոչընդոտում թուրքերի հայասպան գործողություններին։ Այդ դիրքորոշումը դիվանագիտորեն պատճառաբանվում էր այն հանգամանքով, թե ԱՄՆ-ն պատերազմ չէր հայտարարել Թուրքիային։

Իրենց հերթին Արևմտյան Հայաստանը գրաված թուրքական իշխանությունները ձգտում էին զենքի ուժով անեքսիայի ենթարկել նաև Արևելյան Հայաստանը։ Համարում էին, որ այդպես լուծված կլիներ Հայկական հարցը։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի ընդհանուր պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ղամբարյանը։

«Ամերիկյան դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 6-րդ։

Back to top button