
«Շարուկ ակներն» անգին քարերի շարան է՝ շարակնոց, որն անձեռակերտ գանձերի օրինակով մարդը փորձում է արարել ձեռամբ, մտոք, շնորհով, ապա արժեքն այդ քարոզել, տարածել, դրանով դաստիարակել կամ պարզապես ներկայացնել այն։
Արցախցին իր բնիկ հայրենիքում՝ Մեծ Հայքի 10-րդ նահանգում, ստեղծել ու ստեղծագործել է ծննդյան արշալույսից սկսած։ Չկտրվելով ու հանապազ սնվելով համահայկական արմատներից՝ նա արարել է՝ անխառն և հաստատուն պահելով հարազատ էթնոսի տեսակը։



«Շարուկ ակները» տրամաբանական շարունակությունն է Արցախի հանրային ռադիոյի «Ռադիոարվեստանոց» հաղորդաշարի, որը տարիների պատմություն ունի և անդրադառնում էր հայ մշակույթին, նրա անխոնջ գործիչներին։
«Շարուկ ակներ»-ով Հայաստանի հանրային ռադիոյի եթերաժամերին շարունակելու ենք ներկայացնել մշակույթն ու մշակույթի գործիչներին, որոնք ապրել և ստեղծագործել են Արցախում, կամ որոշակի առնչություններ ունեն Արցախի ու արցախցիների հետ։
Մշակութային հաղորդաշարի անդրանիկ հյուրն Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի հիմնադիր-ղեկավար, տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանն է։ Նրա խոսքով՝ «ստուդիայի գլխավոր նպատակն արցախցի փոքրիկներին հեքիաթ պարգևելն է, Արցախի բարբառի պահպանումը։




