ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Թվում է՝ երկու-երեք օրից պիտի վերադառնանք Արցախ․ Տիգրան Բալասանյան․ «Կյանքին ասել այո՛»

Տիգրան Բալասանյանը ծնվել է 1980 թվականին Արցախի Մարտունու շրջանում։ Ժամկետային զինծառայության ընթացքում վեց ամիս վերապատրաստվելուց  հետո ծառայության է անցել 3-րդ պաշտպանականում որպես դասակի հրամանատար` լեյտենանտի կոչումով։ Մինչև 2007 թվականը ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ Դրանից հետո աշխատել է տարբեր տեղերում։ Ամուսնացած է, ունի հինգ զավակ, մեկ թոռ։ 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական, իսկ 2023-ի սեպտեմբերյան դեպքերին աշխարհազորի կազմում էր։ Մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը Տիգրանը մարտական հերթապահություն է իրականացրել Մարտունու 132-րդ «Կողակ» կոչվող դիրքում։

Ադրբեջանական հարձակման արդյունքում դիրքում ութ զոհ են ունեցել, այդ թվում՝ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Արցախը լքելուց հետո Տիգրանն իր բազմանդամ ընտանիքով բնակություն է հաստատել Էջմիածին քաղաքում։ Ապրում են վարձով, աշխատանքի է անցել «Մեյմանդար» կոչվող շուկայի խորավածանոցում։ Կյանքի համար անհրաժեշտ նվազագույնն ապահովում է, բայց կարծում է՝ միայն ժամանակավոր, քանի որ աչքը դեպի Արցախ վերադարձի ճանապարհին է։ «Անընդհատ թվում է՝ երկու-երեք օրից պիտի վերադառնանք Արցախ»,-ասում է Տիգրանը։

Back to top button