
Հրատարակվել է համաշխարհային կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը, որն ամբողջությամբ հուշագրություն է: Գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Հուշագրությունում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ողջ կյանքի և ստեղծագործական գործունեության հիշարժան դրվագները:
Ընդունվել էի Համամիութենական պետական կինոմատոգրաֆիայի ինստիտուտ։ Շատերն էին ինձ շնորհավորում։ Ծանոթներիցս մեկը, սակայն, ասաց․ պետք չէ շնորհավորել, պետք է ցավակցել։ Մի քիչ մտահոգվեցի, ինձ թվում էր ես գնում եմ դեպի անորոշություն։ Իսկ այդ անորոշությունը կինոյի աշխարհն էր։

Սա հատված է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի նախաբանից։ Գիրք որտեղ գրի են առնված կինոռեժիսորի մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ողջ կյանքի և ստեղծագործական գործունեության հիշարժան դրվագները:
Կինոգետ Անելկա Երզնկյանը Փելեշյանին իր ժամանակակիցն է համարում։ Ամեն անգամ վարպետին տեսնելիս հիշում է հոր՝ Յուի Երզնկյանի խոսքերը։
«Ինձ ինչքան հիշում եմ, հիշում եմ քեզ։ Ես աչքերս բացել եմ հայրիկիս հետ հանդիպումները , որը շատ լավ էր զգում ու հասկանում կինոյից։ Առաջին ֆիլմը տեսնելով՝ «Լեռնային պարեկը», ասաց հանճար է ծնվում,1964-թին»։
Դեռ ուսանելու տարիներից Փելեշյանական կինոարվեստը մինչև հիմա զարմացնում է բոլորին։ Տարիներ անց ամերիկացի կինովավերագրող Գոդֆրի Ռեջիոն Արտավազդ Փելեշյանին անվանեց՝ Կինոյի Լեոնարդո դա Վինչի, իսկ շատ կինոգետներ նրան անվանեցին կինոյի Ալքիմիկոս։

Կինոգետ Սիրանույշ Գալստյան․ «Երբ մեծություն է վեր հիշում իր ապրածը, իր մանկությունը, իր կյանքը անցած ուղղին , դա դառնում է յուրօրինակ դասագիրք։ Այս դեպքում և կինոյի պատմության և դառնում է կինոհանրագիտարան»։
«Դու ֆիլմեր արա ու լռիր» հուշագրությունը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը խոստովանում է, որ այս գրքի լույս ընծամանը սպասել են մի քանի ամիս։
«Հենց այս օրերին ավելի քան կարևոր է, որ մենք խոսենք արվեստից, մշակությից, արժևորենք այն ինչ ունենք, որի միջոցով ուժ ստանանք հաղթահարելու այն մարտահրավերները, որ կան։ Չափազանցրած չեմ լինի, որ ասեմ՝ սիրելի վարպետ ձեր արվեստն էլ ուժն է, որ մեզ տալիս էառաջ գնալու»։

Առհասարակ կինովարպետը չի սիրում խոսել, հարցազրույցներ տալ, բայց այսօր խախտեց այդ լռությունը ու իր կյանքից մի քանի հուշեր պատմեց, այն, թե ինչպես է զանգահարել Փարաջանովին ու ինչի մասին են զրուցել։
«Զանգ պատվիրեցի Կիև Փարաջանովի տան համարով, երկար խոսեցինք ամեն ինչի մասին, մինչև անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարից, մեր խոսակցությունը մեկ ժամից ավել տևեց,երբ հեռախոսը դրեցի, փոստից զանգեց մի կին, ասեց ես գումարը չեմ գանձելու։ Զարմացա։ Ասեց այդպիսի զրույց ես երբեք չէի լսել, իմ ամբողջ աշխատանքի ընթացքում»։
Արտավազդ Փելեշյանը դեռ 1967-ից էր մտահաղացել նկարահանել «Homo Sapiense» ֆիլմը։ Այսօր Կինոգետ Սիրանույշ Գալստյանը կրկին հիշեցրեց այդ մասին։
«Դուք մի քանի տարի առաջ ձեր վարպետության դասի ժամանակ ասացիք, որ «Homo Sapiense –ը ես տեսել եմ, ուզում եմ նկարել, որ դուք էլ տեսնենք։ Ժամանակն է վարպետ, նկարե՛ք, որ մենք էլ տեսնենք»




