
Թուրքական դիվանագիտությունը տարածում էր այն տեսակետը, որ Լոզանի կոնֆերանսում Հայկական հարցը փակվել էր։ Երկրորդ աշխարհամարտից հետո Հայկական հարցը կրկին հայտնվում է միջազգային հարաբերությունների օրակարգում։
Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն պաշտպանում էին Թուրքիայի շահերը։ Դաշնակցելով այդ պետությունների հետ՝ թուրքական իշխանությունները կարողանում են պահպանել իրենց երկրի տարածքային ամբողջականությունը։
Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը:




