Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ և՛ տալը և՛ չտալը ինչպե՞ս կազդի այդ երկրի ներքաղաքական զարգացումների, հայ-վրացական հարաբերությունների վրա:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդվարդ Բերուջանյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու հավանականությանը, Վրաստանի ներքաղաքական զարգացումների, հայ-վրացական հարաբերությունների վրա դրա ազդեցությանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդություն իրականացնելու Վրաստանի շահագրգռվածությանը: