Տեղեկատվական պատերազմը հիբրիդային պատերազմի բաղադրիչներից մեկը: Նպատակը հատուկ մշակված ինֆորմացիաների միջոցով երկարաժամկետ կտրվածքով հասարակության տրամադրությունները ուղղորդելն է, իսկ կարճաժամկետ կտրվածքով հասարակության կամային հատկանիշները թուլացնելը։
Տեղեկատվական պատերազմը հաջողություն է ունենում, եթե հասարակուունը կրթվածության պակաս ունի։ Այս հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար հարկավոր է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, զարգացնել հասարակական մտածողությունը։ Այդ նպատակով պետությունը պետք է հանդես բերի ինստիտուցիոնալ մոտեցում։
Ինչպե՞ս է հակառակորդը ստուգում քո հասարակության հոգեբանական աքիլեսյան գարշապարը։
Ինչո՞ւ Արցախի ու ՀՀ-ի դեմ Բաքվի ագրեսիան վերջին 3 տարվա մեջ այնքան չլուսաբանվեց միջազգային մամուլում, որքան վերջին 3 օրերին իսրայելա-պաղեստինյան պատերազմը, որտե՞ղ թերացավ հայկական դիվանագիտությունը կամ մասնագիտական հանրույթը:
Հյուրը՝ ռազմական հոգեբան Գրիգորի Բադալյանն է:




