Հատվող եթեր

«Հայկական Ռեմբրանդտ»-ը՝ Սամվել Լաճիկյան․ «Հատվող եթեր»

«Հայկական Ռեմբրանդտ». արվեստագիտական շրջանակներում նրան հաճախ են այդպես կոչում՝ նկատի ունենալով դիմանկարի ժանրում ունեցած ակնառու նվաճումները: Արդի հայ նկարիչ, որը նույնանման հաջողությունների է հասել նաև գեղանկարչական գրեթե բոլոր ժանրերում՝ բնանկար, կոմպոզիցիա, նատյուրմորտ։

Արտասովոր ջանասիրությամբ և ազնվությամբ, մեծ սիրով և անհուն ներշնչանքով, պատասխանատվությամբ և վերին աստիճանի բծախնդրությամբ է մոտենում ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանն իր յուրաքանչյուր աշխատանքի ստեղծմանը, անչափ խորունկ ստեղծագործություններ, որոնք չափազանց դիպուկ են, ճշմարիտ և երբեք չեն մոռացվում, թե՛ ջրաներկով, թե՛ յուղաներկով ստեղծված բազմաբովանդակ ստեղծագործություններ, որոնք արտահայտում են արվեստագետի համակած ողջ ապրումներն ու մտորումները:

Տասնամյակների ընդմիջումից հետո վերադառնալով ծննդավայր՝ անվանի նկարիչը ոչ միայն շարունակում է ստեղծագործել, այլև նոր սերնդին է փոխանցում իր փորձն ու գիտելիքները, ներկայանում անհատական ցուցահանդեսներով: Զրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի հետ:

Կարդացեք նաև

Back to top button