

Օսմանյան Թուրքիայի հետ Գերմանիայի դաշինքը և արևմտահայերի կոտորածները, կանցլեր Բեթման Հոլվեգի հավաստիացումներն այդ երկրում հայերի ու մյուս քրիստոնյաների անձեռնմխելիության վերաբերյալ և գերմանական լրատվամիոցների լռելյայն կեցվածքն իրական փաստերի առնչությամբ, գերմանական կառավարության կույր ձևանալը և Հայկական հարցն անտեսելու մասին գրաքննության որոշումը, որևէ կերպ չազդեցին Յոհաննես Լեփսիուսի հայանպաստ գործունեության վրա։
Նա պաշտոնական կեղծ քարոզչության գործիքը չդարձավ։ Արևմտյան Հայաստանում հավաքված փաստերը փորձեց գաղտնի հրատարակել և հասարակական կարծիքի միջոցով ճնշում գործադրել կառավարական շրջանակների վրա։ Մի ծաղկով գարուն կգա՞։ Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միջազգային դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 10-րդ։