

Մտացածին ու խոհածին տրամադրություններ, մեղմ, թեթև, երբեմն փոթորկուն վրձնահարվածների ներքո եթերային անդորր, գույների նրբագեղ համադրում և ճաշակ. ահա շնորհալի նկարչուհու՝ Սաթենիկ Հովհաննիսյանի ստեղծագործական աշխարհը: Գույների, տրամադրությունների և զգացողությունների միջոցով նա ստեղծում է անչափ ինքնատիպ գործեր՝ կտավների վրա հավերժացնելով իր եթերային արվեստը:
Սաթենիկ Հովհաննիսյանը նկարել սկսել է վաղ հասակից։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ներշնչվելով Մարտիրոս Սարյանի, Հարություն Կալենցի, Մինաս Ավետիսյանի, ֆրանսիական իմպրեսիոնիստների գործերից ու ստեղծագործական մտքի անսպառ երևակայությունից, ունենալով ստեղծարար միտք և անսպառ երևակայություն, անցնելով վարպետության կատարելագործման գեղեցիկ ճանապարհ՝ նկարչուհին արվեստում ստեղծել է իր ինքնատիպ և անշփոթելի ձեռագիրը:
Երևանյան մշակութային կյանքը բազմիցս հարստացել է նկարչուհու ինքնատիպ անհատական ցուցահանդեսներով։ Զրույց նկարչուհի Սաթենիկ Հովհաննիսյանի հետ: