ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

«Ծանր է, երբ մարդկանց հետ անցնում ես ուղի, երազում ես հաղթանակ ու ստացվում է ճիշտ հակառակը»․ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը ծնվել է 1989 թվականին Վայոց ձորի Հորս գյուղում։ 2012 թվականին ավարտել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Հոգևոր ծառայությունը սկսել է հենց Մայր Աթոռից՝ որպես լուսարար։ Դրանից հետո նշանակվել է Զինված ուժերում։ Գնդերեց քահանա Տեր Հովհաննեսը զինվորի կողքին էր 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում։

«Ծանր է, երբ մարդկանց հետ անցնում ես ուղի, երազում ես հաղթանակ ու ստացվում է ճիշտ հակառակը։ Հետո նաև պիտի նրանց հուղարկավորես՝ որպես հոգևորական։ Իսկ ամենածանրը նրանց ծնողների համար մխիթարության խոսքեր գտնելն է»,-ասում  է Տեր Հովհաննեսը։ Միաժամանակ նշում  է՝  վախով, կասկածներով առաջ չես գնա, իսկ երեկվանից քեզ այսօր պետք են միայն դասերը։ Նրա համոզմամբ՝ տիեզերքում ոչինչ չի անհետանում, ամեն ինչ վերադառնում է, այդ թվում մեր զինվորների, զոհվածների զավակների աղաղակները, և ամեն ինչ Աստված լսում է։

Զինված ուժերում ծառայությանը զուգահեռ Տեր Հովհաննեսն այսօր նաև Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի  հոգևոր հովիվն է։ Ամուսնացած է, ունի երկու տղա։ Ավագը՝ Միքայելը, ծնվել է ապրիլյան, իսկ կրտսերը՝ Ազատը, 44-օրյա պատերազմներից հետո։

Back to top button