Սփյուռքի ձայնը

«Երբեք չենք մոռանա»․ հայ, հույն և ասորի երգիչների նոր երգը՝ բոլոր ժամանակների ցեղասպանությունների մասին․ «Սփյուռքի ձանը»

Գերմանիայում ապրող հայ, հույն և ասորի երիտասարդները «Երբեք չենք մոռանա» վերնագրով երգ են թողարկել։ Այն բոլոր ժամանակների ցեղասպանությունների և դրանց կանխարգելման մասին է։

Հայերեն խոսքերի հեղինակը գերմանաբնակ Թագուհի Հովսեփյանն է, հայերենով երգը կատարում է Գերմանիայում ծնված Եկշա Բաքրջյանը։

«Մենք  պետք է խոսենք ու երգենք Հայոց ցեղասպանության ու բոլոր ցեղասպանությունների մասին, քանի դեռ աշխարհը չի կանխել նոր ցեղասպանությունները»,- ասում է։

Ինչ վերաբերում է Գերմանիայում երգի տարածման մասին, զրուցակիցս ասում է, որ ոչ գերմանական ռադիոկայանները, ոչ էլ հեռուստընկերությունները երգը ներկայացնելու պատրաստակամություն չեն հայտնել։

Հակառակը՝ Գերմանիայում գործող թուրքական լոբբին ամեն ինչ արել և անում է ցեղասպանությունների մասին երգերը,  պատմությունները չեղարկելու ուղղությամբ, ցավով նշում է Եկշան։

«Ամենամեծ բացը գերմանական հասարակության և քաղաքականության մեջ, դպրոցներում ցեղասպանության մասին չխոսելն է»,- փաստում է նա։

Հույն երգիչ Միխայլիս Կակուլիդիսն ու ասորուհի Նինուան նույնպես համոզված են, որ իրենց ժողովուրդների ու երկրների ճակատագրերը ապագայում ավելի կայուն տեսնելու համար պետք է  այսօր աշխարհը ճանաչի ցեղասպանությունները՝ դրանք կանխարգելելու համար։

Back to top button