Հաջողության նոտա

Անլույս տարիների լուսավոր էջերը․ «Հաջողության նոտա»

Արդեն մի քանի տասնամյակ նա իր գրիչն ու ջանքերը ծառայեցնում է ժամանակակից հայ մշակութային կյանքի լուսաբանման ու մեկնաբանման գործին: Նաև գրական-մշակութային այդ ընթացքի մասնակիցն է՝ բազմաթիվ քննախոսական հոդվածներով, գրքերով, իսկ վերջին տարիներին՝ նաև գծանկարներով:

Արվեստաբանությունից սահուն անցում կատարելով դեպի նկարչություն՝ Գեղագետ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանն արդեն ստեղծել է քաղաքային տեսարանների տպավորիչ նկարաշարեր՝ ձեռք բերելով «քաղաքերգակ» նկարչի համբավ:

Հաճույքով է հիշում մութ, բայց լուսավոր տարիները, երբ սկսեց աշխատել «Ազգ» օրաթերթում որպես մշակույթային մեկնաբան: Նախընտրում էր ցուցահանդեսներին մենակ մնալ կտավների հետ, զրուցել ու զգալ, հետո այդ ամենը փոխանցել ընթերցողին:

Նա կարողանում է գրչի միջոցով ներկայացնել գույները: Նրա գծանկարները յուրատեսակ են, խորքային ու կոլորիտային: Գյումրին նրա սրտում է, հոգում, նրա գծանկարներում գերիշխում են Գյումրվա փողոցները, տներն ու եկեղեցիները: Նա Գյումրիին նայում է հոգու աչքերով, շարունակում է հայտնաբերել քաղաքն ու գծանկարների միջոցով այն ներկայացնել մեզ: Լայն փակված աչքերով տեսնում ու զգում է այն:

Մանկավարժական գործունեությունը ևս կարևոր տեղ է զբաղեցնում նրա կյանքում: Դասավանդում է Երևանի պետական համալսարանում և Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցում:

Back to top button