Երբ մոտ վեց տարի առաջ երևանաբնակ Կարինն ու Գարեգինը իրենք մանկահասակ երեխայի հետ տեղափոխվեցին Քարաշամբ գյուղ ապրելու, բոլորը զարմանում էին, քանի որ այդ ժամանակ գյուղից քաղաք տեղափոխվելն էր մոդայիկ: Հիմա արդեն լիքը ընկերներ ունեն, որոնք կամաց-կամաց գալիս են գյուղ ապրելու:
Կարինն ու ամուսինը գյուղում, իրենց տան հարևանությամբ հյուրատուն են կառուցել, որտեղ հյուրերին սնունդ է մատակարարում կողքի գյուղում՝ Թեղենիքում ապրող տիկին Գոհարը:
Օրգանական տնտեսություն ունեցող կենսաբանության ուսուցչուհին դիմավորեց մեզ տոլմայի անուշ բույրով, որի գլխավոր բաղադրիչներից մեկն իր աճեցրած օրգանական հաճարն էր:
Գոհարը Կարինի հետ մտերմացավ, երբ նրանք գյուղ եկան, հասկացան, որ երկուսն էլ բնասեր են ու բնապահպան, երկուսն էլ ուզում են, որ գյուղի համայնքային կյանքը բարելավի: Թեղենիքում գեթ մեկ մթերային խանութ չկա անգամ, բայց չեն նեղվում, գյուղում այնքան լավ բան կա՝ ժամանց էլ, հանգստություն էլ: