Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի, մեցոսոպրանո Նարինե Անանիկյանը կրթությունը ստացել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնում՝ պրոֆեսոր Աննա Սարաջյանի դասարանում:
Դեռ ուսանողական տարիներին ունեցել է մենահամերգներ և հանդես է եկել որպես մենակատար օպերային ստուդիայի բեմում: Նրա կատարողական դիապազոնն ընդգրկում է բարոկկո ժամանակաշրջանի երաժշտությունից մինչև արդի երաժշտարվեստ:
Նա մասնակցել է երաժշտական բազմաթիվ փառատոների, ելույթներ է ունեցել Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ազգային Ակադեմիական երգչախմբի, Կամերային երգչախմբի և նվագախմբի, նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից հրավիրված դիրիժորների հետ: