ԿարևորՀասարակություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը Սիսիանում վայր է դնում ավագանու իր մանդատները

«Ապրելու երկիր» կուսակցությունը Սիսիանում վայր է դնում ավագանու իր մանդատները, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ավագանու ցուցակը գլխավորող Արա Զաքարյանը:

Ավագանու անդամների 21 մանդատները բաշխվել էին 5 ուժերի միջև․ «Քաղաքացիական պայմանագիր»–ը ստացել է 8 մանդատ, «Աշխատանք և Արդարություն» դաշինքը՝ 5, «Ապրելու երկիր»–ը՝ 4, «Հանուն Հանրապետության» և «Մեկ Հայաստան» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։ 

«Ապրելու երկիր» խմբակցության 4 անդամները բոյկոտել են ավագանու առաջին նիստը։ Առաջին փուլում առաջադրվել է համայնքի ղեկավարի երեք թեկնածու՝ կառավարող ուժից Արմեն Հակոբջանյանը, «Հանուն Հանրապետության»–ից՝ Սևակ Մուսաթյանը, «Աշխատանք և Արդարություն» դաշինքից՝ Հայկ Առաքելյանը։ 

Առավելագույն ձայները ստացել են Արմեն Հակոբջանյանն ու Հայկ Առաքելյանը։ Սևակ Մուսաթյանը նախընտրել է չմասնակցել քվեարկությանը։ Արդյունքում՝ 9–7 ձայների  հարաբերակցությամբ Սիսիանի համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը։ 

«Այս իրավիճակում, «Ապրելու երկիր» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում և որոշում է կայացնում վայր դնել ավագանու անդամների մանդատները։ Միևնույն ժամանակ, մենք անելու ենք առավելագույնը Սիսիան համայնքում իրապես ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորելու հարցում՝ շարունակելով մեր նվիրումը համայնքին համայնքի բնակիչներին՝ անկախ որևէ կարգավիճակից»,- գրել է Արա Զաքարյանը։

Կարդացեք նաև

Back to top button