
ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե «Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը»:
«Դուք գիտե՞ք, որ 1997 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան, ԱՄՆ-ի և Ռուսատանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի»,- նշված է թվիթերյան գրառման մեջ:
Did you know that 🇫🇷, along with 🇺🇸 and 🇷🇺, has been co-chairing the @OSCE Minsk Group since the 1st of January 1997? The Group provides a forum for negotiations towards a peaceful settlement of the Nagorno-Karabakh conflict to ultimately establish stability in the South Caucasus
— La France à l’OSCE 🇫🇷 🇪🇺 (@RP_France_OSCE) August 26, 2022




