Ինչպե՞ս կարող է Բայդենի տարածաշրջանային այցն ազդել Իրանի հետ միջուկային բանակցությունների հետագա ճակատագրի վրա:
Իրանի շուրջ իրավիճակի սրումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ քննարկմանը անդրադարձ է կատարվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Իսրայել և Սաուդյան Արաբիա այցերին, Իրանի միջուկային բանակցությունների շուրջ իրադրությանը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի Հայաստան ու Ադրբեջան այցերին, ինչպես նաև Իրանի, Թուրքիայի, ՌԴ նախագահների եռակողմ հանդիպմանը: