Թաներ Աքչամը կարծում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին թուրքական իշխանությունները տեղահանության միջոցով ցանկացել էին անել այնպես, որ արևմտահայերի թիվը չանցներ ընդհանուր բնակչության թվի 5-10%-ը։
Նրա տեսակետի համաձայն՝ հենց այդքան հայերի չէին տեղահանել և թողել էին տեղերում՝ հետագայում մահմեդականացնելու նպատակով։
Մասնագետները, սակայն, Աքչամի ուսումնասիրություններում նկատում են հակառակն ապացուցող բազմաթիվ փաստեր ու փաստաթղթեր։
Ասենք՝ 1915 թվականի մայիսի 27-ին ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթի հեռագիրն՝ ուղղված Էրզրումի նահանգապետին, որտեղ կարգադրում էր որևէ հայի չթողնել այդ նահանգում։
Թալեաթը նույն բովանդակությամբ հեռագրեր էր ուղարկել նաև Խարբերդի, Սեբաստիայի, Տիգրանակերտի նահանգապետներին։ Սիրիայի և Միջագետքի անապատներ տեղահանված հայերին կրկնակի տեղահանության և կոտորածի են ենթարկում Ահմեդ Ջեմալ փաշայի հրամանով։
Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը: «Տարհանել և ոչնչացնել հայությանը»՝ մաս 5-րդ: