
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Նախագահ Սերժ Սարգսյանի եւ պաշտպանության, էկոնոմիկայի, ԱԻ նախարարներ Սեյրան Օհանյանի, Վահրամ Ավանեսյանի, Արմեն Երիցյանի, Հայաստանի խոշոր առեւտրային տարբեր կազմակերպությունների նեկայացուցիչների մասնակցությամբ այսօր Երեւանում բացվեց «Կամազ- Արմենիա» սպասարկման կենտրոնը։ Ներկա էր նաեւ ռուսական ներկայացուցչական պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղապ Նիկոլայ Բորդյուժան, «Կամազա» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Կոկոգինը, ՀՀ- ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։
«Կամազ- Արմենիա» սպասարկման կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգել Գալստանի տեղեկացմամբ՝ ընկերությունը հիմնադրվել է հայ- ռուսկաան ռազմատեխնիկական հանձնաժողովի համաձայնագրերի հիման վրա եւ սրանով է պայմանավորված ռուսաստանցի հյուրերի ներկայությունը։ Նա նկատեց, որ ընկերությունը երկու նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ սպասարեկել ՀՀ ՊՆ ռազմական եւ կրկնակի նշանակության տեխնիկան, եւ երկրորդ՝ մտնել մասնավոր հատված՝ կազմակերպել մեքենաների տեխնիկական սպասարոկում։
Արդեն երեք տարի այս ընկերությունը սպասարկում է ՊՆ, կան նաեւ պատվերներ մասնավոր հատվածից՝ մասնավորապես շինարարական, հանքարդյունաբերության եւ տրանսպորտային ընկերություններից։ «Կամազ- Արմենիա» ընկերության 26 տոկոսի բաժնետերը ռուսական մայր գործարանն է, իսկ 74 տոկոսը պատկանում է տեղական «Մետեքսիմ» ՍՊԸ- ին։ Պետական մասնակցություն այստեղ չկա։
Ընկերությունը տարեկան կարող է սպասարկել 300 միավոր տեխնիկա, իսկ ապագայում նաեւ մտածում են կապիտալ վերանորոգում իրականացնել։ «Կամազ-Արմենիայի» կանոնադրական կապիտալը 2 մլն դոլար է եւ այստեղ աշխատում է 15 մարդ, մինչեւ տարեվերջ նպատակ կա աշխատակիցների թիվը հասցնել 30- ին։ Միջին աշխատավարձը 270 հազար դրամ է։
«Կամազ»- ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոկոգինը նշեց, որ սա իրենց երրորդ սպասարկման կենտրոնն է։ «Կամազը» բավականին ներկայացված է Հայաստանում, այսօր հաշվառված է մոտ 5000 «Կամազ» մակնիշի մեքենա եւ այս առումով ընկերության գործունեությունը պահանջված կլինի։




