
Վարպետ Վարդանի մոտ ուսանողների պակաս չի լինում, 9-ամյա Տոսյան էլ նրանցից մեկն է. «Փորձում եմ հնարավորիս հարթ ու ողորկ պատրաստել, ձեռքերով ենք աշխատում»։
Նկարիչ-խեցեգործ Վարդան Աղաբեկյանի ձեռքերով կավը նոր մտահաղացումներով ու հմտություններով է մշակվում։ Նրա ստեղծած աշխատանքերը հիացնում են թե’ տեղացի գնորդին, թե’ արտասահմանցի։
Իսկ ավանդական զարդապատկերների գործածումը նրա աշխատանքներին յուրահատուկ հմայք է տալիս։ Կավի վարպետի կյանքն ու գործունեությունը այս թողարկմանը։














