Միջազգային

Մուբարաքն ազատ արձակվեց

Եգիպտոսի դատարանն այսօր ազատ է արձակել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, հաղորդում է «Ռոյթերը»։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ դատարանը նախկին նախագահի` հետագայում եւս բանտում մնալու հիմքեր չի գտել։

2011- ի հունվարի 25- ին Եգիպտոսում սկսված հեղափոխական ալիքը  ավարտվեց փետրվարի 11- ին նախագահ Մուբարաքի հրաժարականով։ Նախկին նախագահին 2012- ի հունիսի 2- ին դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման 2011- ի հունվարին ցուցարարների զոհվելու մեղսակցության համար։ Բարձր ատյանի դատարանը  վճիռը չեղյալ էր համարել, իսկ այս տարվա ապրիլին դատարանը նրան այս հանցանքի համար անպարտ էր ճանաչել։ Սակայն Մուբարաքը մնում էր բանտում, քանի որ նրան եւ երկու որդիներին մեղադրում էին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ։

Կարդացեք նաև

Back to top button