
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հաջողվել է ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանին հավատարմագրել ֆուտբոլի Եվրոպայի առաջիկա առաջնությունում:
«Սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվեց Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում: Մենք շարունակում ենք աշխատել», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ գրել է նա հինգշաբթի իր Telegram ալիքում:
Ավելի վաղ «Матч ТВ»- ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իր Telegram ալիքում հայտնել էր, որ ֆուտբոլի ֆեդերացիաներից մեկը հրաժարվել է հաստատել մեկնաբան Առուստամյանին, որից հետո Զախարովան հայտարարել էր, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) հետ համատեղ աշխատում են, որպեսզի Առուստամյանը կարողանա լուսաբանել առաջնությունը:
Տես նաև՝ Նոբել Առուստամյանը հավատարմագրում չի ստացել՝ ադրբեջանական կողմի արգելափակման պատճառով




