ԿարևորՍպորտ

Նոբել Առուստամյանը հավատարմագրում չի ստացել՝ ադրբեջանական կողմի արգելափակման պատճառով

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրում չի ստացել առաջիկա 2020 թվականի Եվրոպայի առաջնության համար: Այս մասին հայտնում է հայտնի բլոգեր Վասիլի Ուտկինը։

«Եթե աշխարհում կա անարդարություն, ապա սա այն է։ Նոբել Առուստամյանը փաստորեն չի աշխատում Եվրոպայի առաջնությունում։ Նա չի հավատարմագրվել, Նոբելը չի հավատարմագրվել։ Քանի որ հավատարմագրումը պետք է հաստատեն բոլոր քաղաքների կազմկոմիտեները, իսկ Բաքուն արգելափակել է Նոբելին, որը, ի դեպ, ծնունդով բաքվեցի է։ Ի՞նչ է դա, եթե ոչ մարդուն իր մասնագիտությամբ զբաղվելուց հնարավորությունից զրկել՝ հիմք ընդունելով համոզմունքները ու ազգային պատկանելությունը: Բաքվում Եվրոպայի առաջնության կազմկոմիտե, ընդունեք իմ սառցե քամահրանքը»,-սոցցանցերում գրել է Ուտկինը:

Back to top button