Սահմանվել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի նոր կարգը: Որքանո՞վ այս որոշումը կնպաստի Սևանում ձկան, մասնավորապես, սիգի պաշարների համալրմանը։ Որոշումը որքանո՞վ է իրականում իրագործելի, եթե հաշվի առնենք շրջակա համայնքների բնակիչների համար ձկնորսության սոցիալական նշանակությունը։
Ժամանակ առ ժամանակ կանաչող Սևանի ներկա վիճակը որքանո՞վ է ազդում լճի բուսական ու կենդանական աշխարհի վրա։ Կապուտաչյա գեղեցկուհուն առնչվող այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հետ։