Հասարակություն

Դատավորը երդվել է, որ հետո հրաժարվի՞

Դատավորների ընդհանուր ժողովից հետո, լրագրողների հետ հանդիպմանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանն անդրադարձել է Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ երդում տալուն, որը ինն ամիս առաջ դիմում էր գրել ու հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալուց, սակայն այսօր հայտարարել էր, որ երդվելու է։ 

«Որոշակի հանգամանքներից և ժողովում տիրող մթնոլորտից ելնելով՝ նա ցանկանալով ապահովել համերաշխությունը դատավորական համայնքում, հայտնեց, որ չի ցանկանում  երդում տալ, հրաժարական կներկայացի ԲԴԽ-ին։ Ինչու ԲԴԽ-ին, որովհետև օրենքով ԲԴԽ նորընտիր անդամը ստանձնում է  ԲԴԽ անդամի պարտականություններն ընտրվելու օրվանից, այսինքն այն պահից, երբ հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է  ընտրության արդյունքը, այդ պահից  տիկին Տավարացյանը ԲԴԽ անդամ է։

Նույն դատական օրենսգիրքը սահմանում է  հրաժարական ներկայացնելու և դրա քննարկման օրենսդրական կարգը, որը ԲԴԽ տիրույթում է։ Հրաժարականը կարող է իրավական հետևանքի բերել այն դեպքում, երբ ԲԴԽ նախագահի կողմից հրավիրվել էր ԲԴԽ նիստ և համապատասխան հրաժարական ներկայացված դատավորը հրավիրվել էր նիստին՝ կամ պնդել էր հրաժարականը, կամ էլ չներկայանալով՝ որևէ կարծիք չէր հայտնել։ Այդ ժամանակ ԲԴԽ  նախագահի կողմից պետք է տարածվեր հայտարարություն հաժարական ընդունելու մասին։

Նկատի ունենալով  այս օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տարակերպ մեկնաբանությունները՝ ԲԴԽ-ն գտել էր, որ մինչև չերդվի տիկին Տավարացյանը, որևէ  հարցի չեն կարող անդրադառնալ։ Այսօր Նախշուն Տավարացյանը կրկին ապահովելով դատական համակարգի համերաշխության սկզբունքը,  երդվել է, ԲԴԽ-ն երբ նիստ հրավիրի, Նախշուն Տավարացյանը կամ պետք է աշխատի կամ պնդի իր հրաժարականը»,- մանրամասնել է Երվանդ Խուդկարյանը։

Տես նաև՝ Հայտնի են ԲԴԽ նոր անդամների անունները

Կարդացեք նաև

Back to top button