
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ են ընտրվել Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը, այս մասին հայտարարել է Դատավորների ընդհանուր ժողովի նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։
«Նախշուն Տավարացյանը 2018 թվականին օրենքի ուժով ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ հաշվի առնելով գենդերային սկզբունքը պահպանելու օրենսդրական անհրաժեշտությունը։ Այսօր նա երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ», — ասել է Խունդկարյանը։
ԲԴԽ անդամների թափուր տեղի համար դիմում էին ներկայացրել 11 դատավորներ։




