Միջազգային

Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում է ավելի քան 300 թեկնածու

2018 թվականին 329 թեկնածու է հավակնում Խաղաղության Նոբելյան մրցանակին: Այս մասին ասվում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի կայքում, որը պատասխանատու է մրցանակի շնորհման ու հանձնման համար:

Մրցանակին հավակնում են 217 հասարակական գործիչներ և 112 կազմակերպություններ: Նոբելյան հիմնադրամի կանոնների համաձայն՝ նրանց անունները չեն հաղորդվի։ Անցած տարի հավակնորդների թիվը 318 է եղել։

Թեկնածուների թիվը ներկայացնելուց հետո Նոբելյան կոմիտեն կշարունակի աշխատել ընդհանուր ցուցակի վրա և կկրճատի այն՝ թողնելով 5-20 հավակնորդի։

2017 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնել են Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (ICAN)։

Կարդացեք նաև

Back to top button