

2017 թ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն ավելացել են. տվյալներ այսօր ներկայացրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:
Նա շուկայի աշխուժացումը պայմանավորել է ընտրական գործընթացների ավարտով:
Կոմիտեի նախագահը նշել է նաև, անշարժ գույքի շուկայում գների նվազում է արձանագրվել: Ոլորտի մասնագետները, սակայն, անշարժ գույքի շուկայում տարբեր խնդիրներ են տեսնում:
Հայաստանի անշարժ գույքի շուկայում անցյալ տարի գործարքներն ավելացել են, գները՝ իջել: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքով՝ անշարժ գույքի շուկայում նաև գների նվազում է արձանագրվել:
Տների գները նվազում են, սակայն մեր քաղաքացիների մեծ մասը չի կարողանում բնակարան ձեռք բերել, ինչպես «Ռադիոլուրի» զրուցակիցը: Նա տարիներ շարունակ բնակարան է փնտրում, սակայն այդպես էլ չի կարողանում գտնել իր գրպանին հարմար տարբերակը:
ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը կարծում է, որ Հայաստանում հիպոթեքային վարկավորման պայմանները բավականին խիստ են:
Անշարժ գույքի հայաստանյան շուկայում ֆինանսների հասանելիությունից բացի ոլորտում երկարամյա փորձ ունեցող Հակոբ Բաղդասարյանն այլ խնդիրներ էլ է տեսնում: ԿԲ-ն խաղի կանոնները մեղմացնում է, սակայն վարկերի տոկոսադրույքների նվազեցումը միայն բավարար չէ:
Անշարժ գույքի շուկայում խնդիրներից ամենակարևորը, ըստ զրուցակցիս, գույքի գնահատման համակարգում է: Բաղդասարյանը նկատում է՝ համակարգը խաթարված է:
«Եթե տան շուկայական արժեքը 80 հազար դոլար է, իրենք գնահատում են 50 հազար դոլար»:
Կադաստրի վերլուծությունը պարզել է, որ անցյալ տարի քաղաքացիներն անշարժ գույքն ավելի շատ գրավադրել են, քան՝ վաճառել:




