Միջազգային

Ինքնորոշման իրավունքի իրացումը. զուգահեռներ Կատալոնիայի եւ Իրաքյան Քրդստանի միջեւ

Պաշտոնական Մադիրդը որոշել է սահմանափակել Կատալոնիայի ինքնիշխանության սահմանները՝ գործի դնելով Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը: Այսօր առավոտյան լրացել է վերջնագրի ժամկետը, որը  պաշտոնական Մադրիդը ներկայացրել էր Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնին, նրանից կենտրոնական իշխանությունները պահանջել էին հստակ պատասխանել՝ հռչակե՞լ է տարածաշրջանը անկախություն, թե՞ ոչ: Վերջնագրի լրանալուց ժամեր առաջ Պուչդեմոնը նամակ է հղել վարչապետ Մարիանո Ռախոյին, որում կրկին հստակ չի պատասխանել՝ հռչակվե՞լ է արդյոք անկախություն, թե՞ ոչ։ Նոր նամակում նա խոստացել է անցկացնել կատալոնական խորհրդարանում քվեարկություն՝ անկախության հռչակագրի հարցով, եթե վարչապետ Մարիանո Ռախոյը չհամաձայնի բանակցության սեղանի շուրջ նստել Բարսելոնայի հետ:

Կատալոնիայում հոկտեմեբերի մեկի և Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեներից հետո, թեև խիստ տարբեր են հանգամանքներն ու իրավիճակը, այնուամենայիվ այդ  հանրաքվեներին հաջորդած գործընթացները, տարածաշրջանային, համաշխարհային տերությունների քայլերը թույլ տալի՞ս են եզրակացնելու, որ ինքնորոշման իրավունքը ներկա աշխարհաքաղաքական պայմաններում իր տեղը զիջում է:

Այս հարցը ուղղել ենք Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանին:

 

 

Կարդացեք նաև

Back to top button