

Իրաքի Քիրկուկ քաղաքում պարետային ժամ է հայտարարվել, եւ քիրկուկցիները ստիպված կլինեն փողոց դուրս չգալ գիշերային ժամերին, մասնավորապես՝ երեկոյան ժամը 22.00-ից մինչև առավոտ: «Ռադիոլուր»-ին հայտնում է Իրաքյան Քրդստանի Զահու քաղաքում բնակվող մեր հայրենակից Էդգար Աբրահամյանը: Նա նաեւ մեզ տրամադրել է տեսանյութ, որտեղ իրաքյան զորամիավորումները իջեցնում են Քիրքուկի նահանգապետարանի մոտ բարձրացված Քրդստանի դրոշը եւ փոխարենը ծածանում Իրաքի պետական դրոշը:
https://www.facebook.com/3shq.iraqi/videos/1143692322441867/
Ավելի վաղ, «Ռադիոլուրը» տեղեկացրել էր, որ իրաքյան բանակի գրոհից հետո քրդական փեշմերգան հետ է քաշվել տարածքից: Քիրքուկը լքել է նաեւ շուրջ 100.000 քուրդ՝ Իրաքյան Քրդստանի Էրբիլ և Սուլեյմանիյա քաղաքներ:




