Միջազգային

15 զոհ, 150 անհետ կորած՝ Կալիֆորնիայում

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 15-ին, մոտ 150 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է Reuters գործակալությունը։ Կրակը ոչնչացրել է 1500 տուն։

Բնական հրդեհները սկսվել էին կիրակի, 17 օջախներից, ընդգրկել Կալիֆորնիայի հյուսիսում 46.5 հազար հա մակերես։

Երկուշաբթի Կալիֆորնիայի նահանգապետն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։ Երեքշաբթի հրշեջներին հաջողվել է օգտվել ջերմաստիճանի ու քամու արագության նվազումից և սահմանափակել կրակի տարածումը։ Մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները։

Կարդացեք նաև

Back to top button