Տնտեսական

Շինարարության չվերականգնվող ոլորտը՝ տնտեսության ցուցիչ

Հայաստանում  ծրագրված են լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ Հյուսիս-Հարավից մինչև ջրամբարաշինություն: Սա կնպաստի շինարարության ոլորտի զարգացմանը, որը մոտ տասը տարի է, ինչ միայն անկում է  գրանցում:

Հայաստանում շինարարությունը սեզոնային բնույթ  է կրում: Վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս հանձնարարեց ուսումնասիրել միջազգային փորձն ու  այնպես անել, որպեսզի  շինարարական աշխատանքները նաև ձմռանը շարունակվեն:

«Ռադիոլուրի» զրուցակիցը՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը պնդում է՝ Հայաստանում որևէ խնդիր չկա, հնարավոր է ցանկալի շինարարությունը նաև ձմռանը կազմակերպել:

Միայն նշում է, որ  աշխատանքները ձմռանը կազմակերպելու համար ծախսերը մոտ մեկ տոկոսով ավելանում են: Շինարարների միության նախագահը դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչու է ձմռանը ընդհատվում Հյուսիս- Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը՝ գոնե այն հատվածներում, որտեղ խիստ ձմեռ չէ:

Իսկ ոլորտում մասնագետների խնդիրներ ունենք, որոնք շատ արագ է պետք լուծել:

Մասնագետները պնդում են՝ տնտեսության զարգացման կարևորագույն ցուցիչը շինարարությունն է: Մեզ մոտ, սակայն, մոտ տասը տարի է, ինչ այն չի զարգանում: Տնտեսագետները շինարարական բումից հետո ոլորտի այս վիճակը տարբեր կերպ  են մեկնաբանում: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշում է, որ տնտեսության զարգացման հիմքում նաև շինարարության զարգացումն է  դրված:

ԱՎԾ տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում էլ շինարարության ոլորտում մոտ 9 տոկոս անկում է գրանցվել: Չվերականգնվող ոլորտի ճակատագիրը Հայաստանի վարչապետին է անհանգստացրել: Կարեն Կարապետյանը ոլորտի զարգացման համար փորձում է  կարծրատիպերը կոտրել.

Պարզվում է՝  երկար տարիներ Հայաստանում շինարարությամբ նաև ձմռանն են զբաղվել: Ավելին, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի խոսքով, ձմեռանն արված  շինարարությունն ավելի որակյալ է լինում, եթե  իհարկե ջերմաստիճանը չի գերազանցում 15 աստիճան ցուրտը:

«Ամռանը ջերմաստիճանը շատ խիստ է լինում,   ջրային մասը գոլորշիանում է, անգամ ջրային հատկությունից զրկվում է բետոնը և ամրանալու հատկությունից զրկվում:  Ձմռանը որակն ավելի լավ է»:

Զրուցակիցս պնդում է՝ Հայաստանում որևէ խնդիր չկա, հնարավոր է և ցանկալի է շինարարությունը նաև ձմռանը կազմակերպել: Միայն նշում է, որ  աշխատանքները ձմռանը կազմակերպելու համար ծախսերը մոտ մեկ տոկոսով ավելանում են: Շինարարների միության նախագահը դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչու է ձմռանը ընդհատվում Հյուսիս — Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը՝ գոնե այն հատվածներում, որտեղ ձմեռը խիստ չէ:

«Իսկ ինչու եք էդ հարցը ինձ տալիս, հարցը պետք է ուղղել պատվիրատուին»:

Գագիկ Գալստյանը համաձայն չէ տարածված այն կարծիքի հետ, որ 2008-2009թթ Հայաստանում տնտեսական ճգնաժամը շինարարությունից սկսվեց: Կարծում է, որ պետք է ներդրողների մոտ Հայաստանի վստահությունը վերականգնել: Շինարարների միության նախագահը  նշում է՝ այդ տարիների շինարարական բումն  այլևս չկա, սակայն նոր նախագծեր են իրականացվելու, այստեղ է, որ մտահոգվելու լուրջ առիթ կա:

Եթե այս պահին խնդիրը չլուծվի, հաջորդ տարի արդեն լուրջ խնդիրների առջև կկանգնենք: «Ռադիոլուրի» զրուցակիցը չի կիսում տարածված այն կարծիքը, թե հայաստանում դժվար է  աշխատանք գտնելը: Գագիկ Գալստյանը նաև համամիտ չէ մեր այն դիտարկման հետ, որ  աշխատավարձերն են ցածր և այդ պատճառով է, որ  աշխատող գտնելու խնդիր ունեն:

Մասնագետների պակասը կլուծվի՝ վստահ է Շինարարների միության նախագահը, սակայն դրա համար ժամանակ է պետք: Կայուն աշխատատեղ լինելու դեպքում անգամ Հայաստանից հեռացած  մասնագետները կվերադառնան՝ ամփոփում է Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:

Կարդացեք նաև

Back to top button