Միջազգային

Նյու Յորքում բացվել է ՄԱԿ -ի 72-րդ վեհաժողովը

ՄԱԿ-ը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի ժամանակակից պայմաններին հարմարվելու ու իր խնդիրները հաջողությամբ կատարելու համար։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ելույթ ունենալով ԳՎ 72-րդ նստաշրջանի բացման ժամանակ։

«Չնայած հակամարտություններին ու աղքատության ծանր հետեւանքներին՝ ես վստահ եմ, որ մենք ապրում ենք որակյալ փոփոխությունների դարաշրջանում, իսկ վճռական քայլերը, որոնք ընդունվել են 72-րդ նստաշրջանում, թույլ կտան մեզ իրականացնել այս ներուժը»։ Նա բարձր է գնահատել ԳՎ նոր նախագահ Միրոսլավ Լայչակի փորձը ու շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ։

Նշենք, որ ամենամյա ընդհանուր բանավեճերը անցնելու են սեպտեմբերի 19-25-ը։

Կարդացեք նաև

Back to top button