

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարմամբ կհանձվեն «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:
Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստում: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի փոխանցմամբ, որոշման նպատակն է բարձրացնել «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը:
Նրա խոսքով, «ԲԷՑ»-ի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալ»-ին ունի մի շարք առավելություններ , հատկապես՝ ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության:
Փոխնախարարի փոխանցմամբ, փոխառու միջոցներ կներգրավվեն նաև բարձր լարման ցանցերի շահագործման, ընդլայնման, զարգացման, անհրաժեշտ էլեկտրաուժային
սարքավորումների արտադրությունների կազմակերպման, Հայաստան-Վրաստան նոր օդային գծի, ինչպես նաև «Դդմաշեն» և «Այրում» ենթակայանների կառուցման համար»:




