Միջազգային

Թուրք-իրանական համատեղ գործողությունների մանրամասները

«Արմենպրես»ը հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին՝ հայտնում է, որ թուրք-իրանական հիմնական ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում, համաձայն երկու կողմերի բարձրաստիճան ԶՈՒ պաշտոնյաների հայտարարությունների, ուղղված են լինելու  հիմնականում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ:

Թուրք-իրանական զինված ուժերը պատրաստվում են ՔԱԿ-ի  դեմ ուղղված գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում` Քանդիլում, Ավաշինում, Բաթուֆայում, Զափում, Բերվարիում և Չեմչուում: Ըստ նախնական պայմանավորվածության` Իրաքի հյուսիսում տեղի ունենալիք համատեղ գործողությունները տևելու են 8-10 օր, որի ժամանակ ռմբակոծվելու են ՔԱԿ-ին պատկանող 19 դիրք:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 21-ին հայտնել էր, որ Թուրքիան և Իրանը կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ ևս:

Նախագահի փոխանցմամբ, ինչպես Իրաքում համատեղ գործողությունների շուրջ պայմանավորվածությունները, այս հարցը նույնպես քննարկվել է օգոստոսին տեղի ունեցած Իրանի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ: Իրանը և Թուրքիան պատրաստվում են նաև Իրաքի հյուսիսում գործողություններ իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ:

 

Կարդացեք նաև

Back to top button