
Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատը տեղի է տվել խորհրդարանի ստորին պալատի և կառավարության ճնշմանն ու հավանություն տվել Brexit-ի ընթացակարգի գործարկման մասին օրինագծին՝ դրա առաջնային տեսքով, առանց ուղղումների, գրում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ օրինագծին հավանություն էր տվել Համայնքների պալատը, այնպես որ այժմ օրենքի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է միայն թագուհու համաձայնությունը։
Վարչապետ Թերեզա Մեյի համար այլևս որևէ խոչընդոտ չի մնում ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը գործի դնելու համար։




