
«Ռուսաստանը և Վրաստանը չեն կարողանա իրականացնել վիզային ռեժիմի շուրջ աշխատանքը դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում»,- «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանի և Վրաստանի միջև նման ընդգրկուն աշխատանքն իրատեսական չէ կարգավորել դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: Սակայն մենք բաց ենք մնում դրա հետ կապված հարցերի համատեղ, համակողմանի մշակման համար», — նշել է Լավրովը:




