«Գարեգին Նժդեհ». դերասանների համար ֆիլմը նաեւ հայրենասիրական դաս էր
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Գարեգին Նժդեհ» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Ֆիլմի փակ պրեմիերաները կայացել են «Մոսկվա» կինոթատրոնում հունվարի 27- ին եւ 28- ին` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ ամյակին: Բուռն քննարկումներն ու քննադատությունները, սակայն, չէին դադարում ինչպես մինչև ֆիլմի ցուցադրությունը, այնպես էլ դրանից հետո:
Կան բազմաթիվ կողմ և դեմ կարծիքներ: Այսօր ֆիլմի շուրջ առաջացած աղմուկի և գնահատականի մասին են խոսել ֆերասաններ Վիգեն Ստեփանյանը, Ատաշես Ալեքսանյանն ու Շանթ Հովհաննիսյանը:
Անդրադառնալով գնահատականին` դերասանները նկատել են, որ դատելով ընդունելությունից, ֆիլմը ավելին քան հաջողվել է: Ֆիլմը գերազանց է գնահատել նաև ՀՀ նախագահը։
Ֆիլմը նեծ աղմուկ էր բարձրացրել դեռ մինչև էկրան բարձրանալը: Բուռն քննարկումներն ու քննադատությունները, սակայն, չեն դադարում նաև պրեմիերայից հետո:
Խոսելով այդ քննարկումների ու քննադատության մասին՝ դերասան Վիգեն Ստեփանյանը նատեց, որ արդեն սովորական է, երբ ամեն ինչը քննադատում են. դա է մեր այսօրվա հասարակությունը, այդպիսին է մթնոլորտը։
Իդեալական ոչինչ չկա և չի էլ կարող լինել, բայց դերասանները վստահ են` ֆիլմը ստացվել է, իսկ դրա վառ ապացույցը կինոթատրոնում հանդիսատեսի արձագանքն էր ու ընդունելությունը։
Գնահատականի մասին կարելի էր դատել հոտնկայս ծափողջյուններից, նկատեցին դերասանները: Ինչ վերաբերում է ֆիլմում ավելորդ պաթոսի մասին խոսակցություններին՝ Նժդեհին մարմնավորած Արտաշես Ալեքսանյանը նշեց, որ անձամբ ինքը նման բան չի նկատել։
Խոսելով ֆիլմում իր կերպարի մասին` Արտաշես Ալեքսանյանը խոստովանեց, որ ֆիլմում խաղալու առաջարկն ընդունելով մեծ ռիսկի էր դիմում, վստահ չլինելով՝ կկարողանա՞, թե՞ ոչ: Միայն երկար մտածելուց հետո է նա, ի վերջո, որոշել դիմել այդ ռիսկին: Ֆիլմում նկարահանվելը և Նժդեհին երիտասարդ տարիքում մարմնավորելը ոչ միայն մեծ պատասխանատվություն, այլև հայրենասիրության մեծ դաս էր նաև Շանթ Հովհաննիսյանի համար։