
ՀՀ մշակույթի նախարարի հրամանով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից, նախարար Արմեն Ամիրյանն ընտրությունը կատարել է թատրոնի տնօրենի մրցույթի վերջին փուլ անցած երկու թեկնածուների միջև։




