
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիային աջակցություն է առաջարկել ահաբեկչության դեմ պայքարում: Սպամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո դաշնային կանցլերը զանգահարել է Թուրքիայի նախագահին, հայտնել է գերմանական կառավարության խոսնակի տեղակալ Ուլրիկե Դեմմերը:
Նա հայտնել է, որ Մերկելն ու Էրդողանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Էրդողանի կողմից վարվող ներքին քաղաքականությունը, մասնավորապես՝ հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձից հետո տեղի ունեցող իրադարձությունները Թուրքիայում վերջին շրջանում դարձել են թուրք-գերմանական հարաբերությունների կտրուկ վատթարացման, այնուամենայինվ Գերմանիայի կանցլերն առաջարկել է իր աջակցությունը Անկարային,-նկատում է dw-ն:




