Տնտեսական

Պետք է ուսումնասիրել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան.վարչապետը՝Արտակ Շաբոյանին

hasmikdilanyan
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր կառավարության նիստում անդրադարձել է  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ օրերս կայացրած որոշմանը, որով  «Երևանի Գարեջուր» ընկերությունը  գերիշխող դիրքի չարաշահման համար  տուգանվել է  110 միլիոն դրամով:  Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հանձնաժողովը օրենքով ստեղծված անկախ մարմին է, և Կառավարությունն այստեղ ազդեցության լծակներ չունի, բայց դա, ըստ նրա, չի զրկում իրենց կարծիք արտահայտելու հնարավորությունից:

«Ուստի, պարոն Շաբոյանին և ՏՄՊՊՀ-ին հորդորում ենք իրենց ջանքերն առաջին հերթին կենտրոնացնել առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են: Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, կա լուրջ մրցակցություն: Ես հանդիպել եմ այդ գործարարների հետ, իրենք հիմնավորում են, որ շահութաբաժինը առավել չեն դրել: Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին»:

Կարդացեք նաև

Back to top button