Տնտեսական

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարվում է

hasmikdilanyan
ՀՀ  վարչապետ կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ նախագծային փաթեթ: «Մեր ծրագրում առկա է պետական տեսչությունների, ինչպես նաև կրճատումների վերաբերյալ: Մենք սպասում ենք և պայմանավորվել ենք ձեզ հետ, որ այդ ուղղությամբ առաջարկություններ ներկայացնեք: Բայց այս պահին արդեն լուծումներ կան, որոնք պետք է կատարենք»,-   դիմելով կառավարության անդամներին՝ ասել է վարչապետը:

Իգնատի Առաքելյանը հետաքրքրվել է, թե ում են անցնելու  տվյալ տեսչության գործառույթները: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ . «Բանն այն է, որ մեզ մոտ արդեն բավականին երկար ժամանակ գործում է տեսչական բարեփոխումների խումբ, ուսումնասիրվել են բոլոր տեսչությունների գործառույթները: Մի շարք գործառույթներ ընդհանրապես հնացած են: Կառավարության ծրագրի համապատասխան՝ այն գործառույթները, որոնք ընդհանրապես երկրին, բիզնեսին օգուտ չեն տալիս, վերացվում են, իսկ այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են, միավորվում են: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է գյուղտեխնիկայի պետհամարանիշները, վարելու և օգտագործելու իրավունքը տրամադրելուն: Գտնում ենք, որ դա կարող է անել հենց  ոստիկանությունը: Այնպես որ, այդ մասով գործառույթները տալիս ենք ոստիկանությանը: Մյուս բոլոր գործառույթներն ուղղակի վերացնում ենք»,- ընդգծեց նախարարը:

Իր հերթին, Կարեն Կարապետյանն Առաքելյանից հետաքրքրվել է՝ տվյալ տեսչության գործառույթներն իրեն բավարարո՞ւմ էին: Գյուղատնտեսության նախարարը պատասխանեց, որ ինքը ևս այն լուծարելու գաղափար ուներ:

Կարդացեք նաև

Back to top button