
Թուրքիայի կրոնական համայնքների ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ խորը ցավակցություն հայտնելով «ահաբեկչությունների կապակցությամբ, որոնց խախտում են մեր երկրի եւ աշխարհի հանգստությունը, բերում մեծ թվով մարդկանց զոհերի եւ անասելի վշտի»։
«Այդ պատճառով մենք հասարակությանը հայտնում են մեր պատրաստակամությունը մեզանից ամեն ինչ կախված անել ահաբեկչությունն ու բռնությունը կանխելու, մեր երկրում եւ ողջ աշխարհում արդարությունը հաստատելու համար»,- ասել են նրանք։
Հայտարարությունն ստորագրել են Թուրքիայի կրոնի հարցերով վարչության ղեկավարը, հունաց պատրիարքը, գլխավոր ռաբինը, սիրիական եւ կաթոլիկ առաջնորդները, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը։




